Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ահազանգ. ԱԱԾ նկուղում ռումբ կա

Blog Image

MediaHub-ի տեղեկություններով՝ այսօր ժամը 16։27-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 14։54-ին անհայտ անձն ահազանգել եւ հայտնել է, որ Վանաձոր քաղաքի Շիրվանզադե փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի նկուղում ռումբ է տեղադրված:

Քաղաքացու ինքնությունը պարզվել է։

Ըստ մեր տեղեկությունների՝ նա ունի առողջական եւ հոգեկան խնդիրներ եւ պարբերաբար նմանատիպ կեղծ ահազանգեր է կատարում:

Send