Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արարատում BMW-ն մխրճվել է 2 բեռնատարների մեջ․ վարորդի դին մեքենայից դուրս է բերվել հատուկ տեխնիկայով

Blog Image

Հուլիսի 30-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, Այնթափ գյուղի վարչական տարածքում BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է ճանապարհին կայանված 2 բեռնատարների մեջ, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով BMW-ի վարորդը տեղում մահացել է։ 

Դին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։ Փրկարարները մոտ 1 ժամ հատուկ տեխնիկայի միջոցով մասնատեցին ավտոմեքենան, որպեսզի կարողանան դին դուրս բերել։ 

Պարզվում է բեռնատար ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։  

Send