Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ էր նման դեպքերում հայտարարում ընդդիմադիր Փաշինյանը

Blog Image

«Այս տարի Զինված ուժերում երկու զոհ ունենք. Թունավորում շմոլ գազից և հակառակորդի դիպուկահարի կրակոց: Բանակի ու առաջնագծի վերազինման մասին դիֆերամբների ֆոնին ՝ առավելևս սարսափելի է: ... Մենք թույլ չենք տալու, որ սա դառնա ուղղակի լրահոսի վերնագիր»: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Այսօրվա Փաշինյանը չէ, այլ ընդդիմադիր Փաշինյանը՝ 2018 թվականին, երբ դեռ վարչապետ չէր դարձել և առիթը բաց չէր թողնում քննադատելու օրվա իշխանություններին: 

Այսօրվա Փաշինյանը Կառավարության նիստում արդեն գտավ մեղավորներին, և վերջ: Մի բառ չասաց այն մասին, որ այս ամենը տեղի է ունենում բանակի ու առաջնագծի վերազինման մասին ԻՐԵՆՑ դիֆերամբների ֆոնին:

Եվ որ լրահոսը հենց նրա օրոք է նման լուրերով ամենահարուստը՝ միայն վերջին կես տարվա ընթացքում բանակում խայտառակ պայմանների հետևանքով առնվազն 16 զինծառայող է զոհվել, մնացածն՝ էլ չասենք: Երեք զինծառայող էլ այս պահին բուժում է ստանում: 

Համացանցն ամեն ինչ հիշում է...

Send