Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց

Կանայք, դադարեք քնել ականջօղերով․ բժշկի կարևոր նախազգուշացում

Blog Image

Մաշկաբան-կոսմետոլոգ Մարինա Լոպատկինան կարևոր նախազգուշացում է արել, որը վերաբերում է ականջօղերով քնել նախընտրող կանանց, ըստ մասնագետի, կանայք կարող են տհաճ հետևանքներ ունենալ, եթե անընդհատ ականջօղեր կրեն։ Հիշեք, որ զարդերը կանոնավոր կերպով մաքրեք, քանի որ ականջօղերի ճարմանդներում կարող են բակտերիաներ կուտակվել: 

Ուստի մասնագետը խորհուրդ է տալիս պարբերաբար հանել ականջօղերն ու մանրակրկիտ մաքրել դրանք՝ առնվազն շաբաթը մեկ անգամ։

«Շաբաթը մեկ անգամ ականջօղերը պետք է մաքրել։ Վերամշակման համար խորհուրդ կտամ լվանալ օճառի ջրով ու կես ժամ թողնել քլորիխիդինի կամ միրամիստինի լուծույթում»,- ընդգծում է բժիշկը։

Չնայած ոսկու և արծաթի հակաբակտերիալ հատկություններին, այդ մետաղներից պատրաստված զարդերը մանրակրկիտ մաքրում են պահանջում: Բժիշկը հիշեցնում է, որ քնելուց առաջ անհրաժեշտ է ականջօղեր հանել՝  հնարավոր վնասվածքներից խուսափելու համար։

Send