Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սուրմալու»-ում փլուզումից տուժած 3 քաղաքացիներից 2-ը բուժօգնություն են ստացել և դուրս գրվել

Blog Image

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր փլուզման հետևանքով տուժած երեք քաղաքացիներից երկուսը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Ըստ նախնական տվյալների կա երեք տուժած, որոնք տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։

Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասել էր,  որ սեպտեմբերի 2-ին ԱԻՆ Սեյսմիկ ծառայությունն իրականացրել է Երևանի «Սուրմալու» առևտրի տարածքի զննություն, արձանագրվել են մի շարք խնդիրներ, ինչի մասին տեղեկացվել է չորս գերատեսչություն։

Send