ԱՄՆ ներկայիս իշխանություններն ունեն իրենց տեսակետները, սակայն Մոսկվան կարող է համագործակցել նրանց հետ, ասել է ՌԴ նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշեւը։
Պատրուշեւի խոսքով՝ երբ դեմոկրատները իշխանության ղեկին են եղել, ունեցել են մի գաղափար, իսկ հանրապետականներն ունեն իրենց գաղափարները։
«Սա չի նշանակում, որ նրանք նույն կարծիքին են, ինչ Ռուսաստանը։ Ոչ, նրանք ունեն իրենց սեփական գաղափարները: Նրանք խթանում են դրանք, և մենք կարող ենք համագործակցել նրանց հետ»,- նշել է ՌԴ նախագահի օգնականը։