Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1060-ի

Blog Image

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է1060-ի։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովստին»։

Ինչպես հաղորդում է Asharq Al-Awsat հեռուստաալիքը, որը հղում է անում Սիրիայի առողջապահության նախարարությանը, եւս 2400 մարդ վիրավորվել է։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, զոհերի թիվը կարող է աճել։

Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արեւելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով, դարձել է 1939 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը: Վերջին տվյալներով՝ զոհվել է 1651, վիրավորվել՝ ավելի քան 11 000 մարդ։ Ավերածություններ են գրանցվել նաեւ Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաեւ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ 7,6 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 13։25-ի սահմաններում, հայտնել են թուրք սեյսմոլոգները։

Send